Արտադրություն » Շինարարական Շաղախներ
ԳԻՊՍՈՆԻՏ
ՆշանակությունըԿազմված է գիպսի և որոշակի պոլիմերային հավելանյութերի խառնուրդից: Նախատեսված է շինարարական միայն ներքին աշխատանքների համար, միջավայրի 75% -ից ոչ ավել հարաբերական խոնավության դեպքում: Ջերմամեկուսիչ է և ձայնամելուսիչ: Շախաղելուց և ամրանալուց հետո առողջության համար անվտանգ է, էկոլոգիապես մաքուր:
Նախատեսված է ձեռքի և մեքենայական օգտագործման համար:
Օգտագործումը
Օգտագործվող մակերեսը պետք է լինի չոր, մաքուր և փոշեզերծված: Անհրաժեշտ է խառնուրդը աստիճանաբար խառնել ջրով և հասցնել ցանկալի մածուցիկության: Ձեռքի աշխատանքների դեպքում պատրաստի շախաղը օգտագործել 10 րոպեի ընթացքում: Աշխատանքները կատարել մալայի կամ շպատելի միջոցով: Սվաղի հաստությունը պետք է լինի ոչ պակաս 1 սմ-ից: Մինչև շաղախը պատին քսելը, պատը ցանկալի է մշակել ՇԵՆ ֆիրմային "Բետոնկոնտակտ" հեղուկով: Աշխատանքները կատարել միջավայրի +10oC-ից ոչ ցածր պայմաններում:
Ծախսը
1մ2-11 կգ (1 սմ հաստության դեպքում):
Փաթեթավորումը
Փաթեթավորումն իրականացվում է 35 կգ պարկերով:
Պահպանումը
Պահպանել չոր միջավայրում, փայտյա տակդիրների վրա:
Պահպանման ժամկետը – 3 ամիս:






