Արտադրություն » Շինարարական Շաղախներ
Ճակատային ծեփամածիկ F1
ՆշանակությունըԿազմված է կալցիումի կարբոնատի, պորտլանդ ցեմենտի, ինչպես նաև ցելյուլոզային հավելումների խառնուրդից, որոնք աշխատանքների ընթացքում կարգավորում են կապակցման պրոցեսը: Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին մակերեսների (քար, բետոն, սվաղ, աղյուս, բլոկ) վերջնական հարդարման, մանր ճեղքերի և անցքերի լցման համար: Շաղախելուց և չորանալուց հետո առողջության համար անվտանգ է, էկոլոգիապես` մաքուր:
Օգտագործումը
Օգտագործվող մակերեսը պետք է լինի չոր, մաքուր և փոշեզերծված: Անհրաժեշտ է խառնուրդը աստիճանաբար խառնել ջրով և հասցնել ցանկալի մածուցիկության: Պատրաստի շաղախը 10 րոպեից նորից խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման: Աշխատանքները կատարել մալայի կամ շպատելի միջոցով: Սվաղի հաստությունը պետք է լինի ոչ պակաս 1,0 մմ-ից: Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով: Պատրաստի մածուցիկ շաղախը ենթակա է օգտագործման 3 ժամվա ընթացքում: Աշխատանքները կատարել միջավայրի + 100 C-ից ոչ ցածր պայմաններում:
Ծախսը
1 մ2 - 1,2-1,6 կգ (1 մմ հաստության դեպքում)
Խառնուրդի ծախսը խիստ կախված է օգտագործվող մակերեսի նյութից և հարթության աստիճանից:
Փաթեթավորումը
Փաթեթավորումն իրականացվում է 20 կգ. թղթե պարկերով:
Պահպանումը
Պահպանել չոր միջավայրում, փայտյա տակդիրների վրա:
Պահպանման ժամկետը – 6 ամիս:








