English versionEnglish

www.shenconcern.com
Ներկեր
//
Շինարարական Շաղախներ
//
Բետոնե բլոկներ
//
Մայթի Սալեր
//
Այլ ապրանքներ
Արտադրություն » Շինարարական Շաղախներ


Սալիկի Սոսինձ Т2
Նշանակությունը

Սոսինձը կազմված է կվարցային ավազի, պորտլանդ ցեմենտի, ինչպես նաև պոլիմերային սոսնձի և ցելյուլոզային հավելումների խառնուրդից: Նախատեսվում է շինարարական ներքին և արտաքին հարդարման աշխատանքների համար (կերամիկական սալիկներ, արհեստական քարեր, սվաղ, գիպսոկարտոն, ինչպես նաև ամուր մակերես ունեցող այլ նյութերի համար): Շաղախելուց և ամրանալուց հետո առողջության համար անվտանգ է, էկոլոգիապես` մաքուր:

Օգտագործումը

Օգտագործվող մակերեսը պետք է լինի մաքուր, զերծ փոշուց և յուղային հհետքերից: Աշխատանքից առաջ մակերեսը (բացառությամբ գիպսոկարտոնի) թեթևակի թրջել: Խառնուրդը աստիճանաբար խառնել ջրով և հասցնել ցանկալի մածուցիկության (25 կգ փոշի խառնուրդին 6-7լ ջուր): Պատրաստի շաղախը 10 րոպեից նորից խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման 3 ժամվա ընթացքում: Սվաղն իրականացնել հատուկ ատամնավոր մալաների միջոցով: Սվաղի հաստությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս: Աշխատանքներից հետո գործիքները լվանալ ջրով: Խորհուրդ է տրվում աշխատանքները իրականացնել միջավայրի + 100 C-ից ոչ ցածր պայմաններում.

Ծախսը

25 կգ - 3.5 մ2 (5 մմ հաստության դեպքում):
Խառնուրդի ծախսը խիստ կախված է օգտագործվող մակերեսի նյութից և հաստության աստիճանից:

Փաթեթավորումը

Փաթեթավորումն իրականացվում է 25 կգ թղթե պարկերով:

Պահպանումը

Պահպանել չոր միջավայրում, փայտյա տակդիրների վրա:
Պահպանման ժամկետը – 6 ամիս:

home contacts