English versionEnglish

www.shenconcern.com
Ներկեր
//
Շինարարական Շաղախներ
//
Բետոնե բլոկներ
//
Մայթի Սալեր
//
Այլ ապրանքներ
Արտադրություն » Շինարարական Շաղախներ


Ծեփամածիկ P1
Նշանակությունը

Կազմված է կալցիումի կարբոնատի և ցելյուլոզային հավելումների խառնուրդից, որոնք աշխատանքների ընթացքում կարգավորում են կապակցման պրոցեսը: Նախատեսված է շինարարական ներքին մակերեսների (քար, աղյուս, բետոն, բլոկ, գիպսոկարտոն) վերջնական հարդարման, մանր ճեղքերի և անցքերի լցման համար: Շաղախելուց և ամրանալուց հետո առողջության համար անվտանգ է, էկոլոգիապես` մաքուր:

Օգտագործումը

Օգտագործվող մակերեսը պետք է լինի չոր, մաքուր, զերծ փոշուց: Անհրաժեշտ է խառնուրդը աստիճանաբար խառնելով ջրի մեջ հասցնել ցանկալի մածուցիկության: Պատրաստի շաղախը 20 րոպեից նորից խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման: Աշխատանքները իրականցնել մալայի կամ շպատելի օգնությամբ: Սվաղի հաստությունը չպետք է անցնի 1,0 մմ-ից: Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով: Պատրաստի շաղախը պիտանի է օգտագործման մինջև 2 ժամ, իսկ փակ տարաներում` ավելի երկար ժամանակ: Աշխատանքները կատարել միջավայրի + 100 C-ից ոչ ցածր պայմաններում:

Ծախսը

1 մ2 - 0,5 կգ (1 մմ հաստության դեպքում)
Խառնուրդի ծախսը խիստ կախված է օգտագործվող մակերեսի նյութից և հաստության աստիճանից:

Փաթեթավորումը

Փաթեթավորումն իրականացվում է 10կգ և 30կգ թղթե պարկերով:

Պահպանումը

Պահպանել չոր միջավայրում, փայտյա տակդիրների վրա:
Պահպանման ժամկետը – 12 ամիս:
home contacts