English versionEnglish

www.shenconcern.com
Ներկեր
//
Շինարարական Շաղախներ
//
Բետոնե բլոկներ
//
Մայթի Սալեր
//
Այլ ապրանքներ
Արտադրություն » Շինարարական Շաղախներ


Գիպսային Ծեփամածիկ
Նշանակությունը

Խառնուրդը կազմված է գիպսի, ինչպես նաև ցելյուլոզային հավելումների միացությունից, որոնք աշխատանքների ընթացքում կարգավորում են կապակցման պրոցեսը: Նախատեսված է շինարարական ներքին մակերեսների (քար, աղյուս, բետոն, բլոկ, գիպսոկարտոնի կարերի) վերջնական հարդարման, խոշոր ճաքերի և անցքերի լցման համար: Շաղախելուց և ամրանալուց հետո առողջության համար անվտանգ է, էկոլոգիապես` մաքուր:

Օգտագործումը

Օգտագործվող մակերեսը պետք է լինի չոր, մաքուր և փոշեզերծված: Անհրաժեշտ է խառնուրդը աստիճանաբար խառնել ջրով և հասցնել ցանկալի մածուցիկության: Պատրաստի շաղախը 5 րոպեից նորից խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման: Աշխատանքներն իրականցնել մալայի կամ շպատելի օգնությամբ: Սվաղի հաստությունը չպետք է անցնի 4,0 մմ-ից: Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով: Պատրաստի շաղախը պիտանի է օգտագործման մինջև 30 րոպե: Աշխատանքները կատարել միջավայրի + 100 C-ից ոչ ցածր պայմաններում:

Ծախսը

1 մ2 - 0,8-1,0 կգ (1 մմ հաստության դեպքում)
Խառնուրդի ծախսը խիստ կախված է օգտագործվող մակերեսի նյութից և հաստության աստիճանից:

Փաթեթավորումը

Փաթեթավորումը իրականացվում է 30 կգ. թղթե պարկերով:

Պահպանումը

Պահպանել չոր միջավայրում, փայտյա տակդիրների վրա:
Պահպանման ժամկետը – 12 ամիս:
home contacts