English versionEnglish

www.shenconcern.com
Ներկեր
//
Շինարարական Շաղախներ
//
Բետոնե բլոկներ
//
Մայթի Սալեր
//
Այլ ապրանքներ
Արտադրություն » Շինարարական Շաղախներ


Ինքնահարթվող Շաղախ
Ցածր մեխանիկական բեռնվածության շինություններում հորիզոնական հարթեցման համար

Հատկություններ

- տարհոսումը լավ է
- հանքային հիմնատակերի հանդեպ ունի բարձր հարակցում
- կարող է կատարվել մեխանիկական եղանակով
- էկոլոգիապես անվտանգ է

Օգտագործման բնագավառը

Ինքնահարթվող խառնուրդը նախատեսված է հորիզոնական բետոնային և ցեմենտավազային հիմնատակերի հարթեցման համար, որին հետևելու են կերամիկական սալիկների, լինոլեումի, կովրոլիտի, ՊՎՔ-ծածկերի, լամինատի և այլ նյութերի փակցման աշխատանքները: Օգտագործվում է հարթեցվող շերտերի պատրաստման համար, որոնք անմիջական կապ ունեն ցածր մեխանիկական ծանրաբեռնվածությամբ այնպիսի շինությունների մեջ, որոնք չեն ենթարկվում մշտական խոնավության ազդեցությանը (բնակելի, կենցաղային, ադմինիստրատիվ, հասարակական ինչպես նաև արդյունաբերական շինարարություն):

Հիմնատայի նախապատրաստումը

Հիմնատակը պետք է լինի ամուր և չոր` նախօրոք մաքրված զանազան աղտերից և նյութերից, որոնք իջեցնում են հարակցումը հիմնատակի և հարթեցնող շերտի միջև (յուղեր, քսայուղեր, բիտումային քսուքներ, սոսինձ, ներկերի և լաքերի մնացուկներ և այլն): Հիմնատակի ոչ հաստատուն մասերը մեխանիկական ճանապարհով անհրաժեշտ է հեռանցնել, իսկ ընդհանուր մակերեսը մանրակրկիտ մաքրել և փոշեզրկել` անհրաժեշտության դեպքում տալով անհարթություններ: Մակերեսին եղած ճաքերը անհրաժեշտ է լայնացնել, փոշեզրկել և ամբողջ հիմնատակը մշակել նախաներկով՝ “ՇԵՆ” ֆիրմային “Բետոնկոնտակտ” հեղուկով, այնուհետև լիովին չորացնել: Լուծույթը բարձրացնում է հարթեցնող զանգվածի հոսունությունը, կանխարգելում նրա չափից ավելի չորացումը և փոքրացնում հարթեցնող շերտի մակերես ելնող օդի պղպջակների քանակը: Խիստ ներծծող հիմնատակերը անհրաժեշտ է նախաներկով մշակել կրկնակի:

Աշխատանքների կատարումը

Շաղախը պատրաստելու համար վերցնում են նորմալ ջերմաստիճանի ջրի ճշգրիտ չափաբաժին: Չոր շաղախը աստիճանաբար ավելացնում են ջրին, անընդհատ խառնելով` մինչև առանց կնծիկների միասեռ զանգվածի առաջացումը: Խառնումը կատարվում է խառնիչով (400-800 պտույտ) կամ նման աշխատանքների համար նախատեսված կցիչով հավելված գայլիկոնով: Այնուհետև 4-5 րոպե տալիս են դադար, որպեսզի խառնուրդը հասունանա, դարձյալ խառնում են, որից հետո խառնուրդը պատրաստ է օգտագործման:
Պատրաստի շաղախը պետք է օգտագործվի 20 րոպեի ընթացքում: Այն պետք է լցնել հիմնատակին և քերիչով կամ շպատելով համաչափ տարածել ողջ մակերեսին:

Ծախսը

1մմ հարթության շերտի դեպքում մինչև 1.8 կգ/մ2

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - ջրաքանակի գերազանցումը իջեցնում է հարթեցնող շերտի մեխանիկական ամրությունը և հանգեցնում նրա ճաքճքելուն:
Աշխատանքները պետք է կատարվի պրոֆեսիոնալ վարպետների կողմից:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՏԱՐԵԼ ՉՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (+ 15o C ՄԻՆՉև 30o C): ՎԵՐԸ ՇԱՐԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ + 20o C ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ և ՕԴԻ 60% ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ: ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՆՅՈՒԹԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՃԱՔՄԱՆ և ԴԵՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՏԱԿԵՐԻ
ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱՀԱՐԹԵՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
ՄԱԿԵՐԵՍԻՆ ԿԱՄ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ՃԱՔԵՐԻ
ԱՌԱՋԱՑՈՒՄԸ:


ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

- Հարթեցնող շերտը անհրաժեշտ է պաշտպանել չափից ավելի արագ չորացումից (միջանցիկային քամիներ, տաքացնող սարքեր, արևի ճառագայթներ):
- 30 մ2-ից ավելի մակերեսի դեպքում աշխատելուց անհրաժեշտ է տեղադրել հակակծկումային կարաններ:
- Արտադրողը պատասխանատու չէ այն դեպքի համար, երբ նյութը օգտագործվում է իր համար չնախատեսված աշխատանքներում, երբ չի պահպանվում տեխնոլոգիան:
- Նյութի ճիշտ և տեղին օգտագործման մեջ կասկածելու դեպքում կարելի է ինքնուրույն փորձարկել, կամ խորհրդակցել արտադրողի հետ:
- Վերոնշյալ ինֆորմացիան, ինչպես նաև գրավոր չհաստատված խորհուրդները հիմք չեն կարող հանդիսանալ արտադրողի պարտադիր պատասխանատվության համար:

Պահպանումը

Պահպանել չոր պայմաններում տակդիրների վրա, իրեն հատուկ և չվնասված փաթեթավորմամբ:
Պահպանման ժամկետը – 12 ամիս` պատրաստման օրվանից:
home contacts