English versionEnglish

www.shenconcern.com
Ներկեր
//
Շինարարական Շաղախներ
//
Բետոնե բլոկներ
//
Մայթի Սալեր
//
Այլ ապրանքներ
Արտադրություն » Շինարարական Շաղախներ


Սվաղ
Նշանակությունը

Սվաղը բաղկացած է ավազի, պորտլանդ ցեմենտի, ինչպես նաև այլ հավելյալ նյութերի խառնուրդից, որոնք աշխատանքների ընթացքում կարգավորում են կապակցման պրոցեսը: Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին մակերեսների (քար, աղյուս, բետոն, բլոկ) սվաղման և հարդարման համար: Օգտագործվում է նաև պատշարման պրոցեսում: Շնորհիվ բարձր ամրության դիմանում է ցանկացած կլիմայական պայմանների: Շաղախելուց և ամրանալուց հետո առողջության համար անվտանգ է, էկոլոգիապես` մաքուր:

Օգտագործումը

Օգտագործվող մակերեսը պետք է լինի, մաքուր, զերծ փոշուց և յուղային հետքերից: Անհրաժեշտ է խառնուրդը աստիճանաբար խառնել ջրով և հասցնել ցանկալի մածուցիկության: Աշխատանքն իրականացնել մալայի կամ շպատելի օգնությամբ: Սվաղի հաստությունը պետք է լինի 1,0 սմ-ից ոչ պակաս: Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով: Խորհուրդ է տրվում աշխատանքներն իրականացնել միջավայրի + 10oC –ից ոչ ցածր պայմաններում:

Ծախսը

25կգ – 1.5մ2 (1 սմ հաստության դեպքում)
Խառնուրդի ծախսը խիստ կախված է օգտագործվող մակերեսից և հարթության աստիճանից:

Փաթեթավորումը

Փաթեթավորումն իրականացվում է 25կգ թղթե պարկերով:

Պահպանումը

Պահպանել չոր միջավայրում, փայտյա տակդիրների վրա:
Պահպանման ժամկետը –6 ամիս:
home contacts